«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

«էնքան ենք կանգնում, մինչև 600 դրամանոց մարդ բռնենք»

«էնքան ենք կանգնում, մինչև 600 դրամանոց մարդ բռնենք»
26.11.2013 | 17:07

Հարցին` թե որքա՞ն է տաքսիստների օրական եկամուտը, տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանը պատասխանեց. «Ինչի նստող կա՞, որ եկամուտ լինի: Մի րոպեում 47 հատ տաքսի ա անցնում: Սաղ տաքսի են քշում, մարդ չունենք նստող, օդից ենք բռնում: Մարդիկ տաքսու դուռը չեն բացում: Ամբողջ Հայաստանը տաքսի ա քշում` հաշմանդամը, միլիցեն, կոշկակարը , բժիշկը, իրավաբանը, արվեստագետը, բանվորը…: էնքան ենք կանգնում, մինչև 600 դրամանոց մարդ բռնենք»,-իր աշխատանքային օրը ներկայացրեց վաստակաշատ վարորդը` նշելով, որ Հայաստանում գործող տաքսիների թիվը ամենայն հավանականությամբ հասնում է նույնիսկ 50 հազարի: Իսկ օրական եկամուտը վարորդի խոսքով` հազիվ հինգ, յոթ հազար լինի, կամ` այդքան էլ չէ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ